Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար


22:36 , 23 նոյեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Հայաստանի տարածքում նոյեմբերի 23­-ի` ժամը 20:00-­ի դրությամբ ավտոճանապարհներն անցանելի են: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: