Պան Գի Մուն. Սիրիայի իրավիճակն ինքնատիպ հավաքական պարտություն է


21:30 , 23 նոյեմբեր, 2016

Պան Գի Մուն.  Սիրիայի իրավիճակն ինքնատիպ հավաքական պարտություն էAysor.am-ը գրում է.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է միջազգային կազմակերպության ձախողումներից մեկը, «դա ինքնատիպ հավաքական պարտություն է», հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով CNN հեռուստաալիքին: 

«Խորին վիշտ ու ափսոսանք է առաջացնում այն, որ մենք նախկինի պես ականատես ենք բազմաթիվ մարդկանց, երեխաների, կանանց մահվան Սիրիայի առաջնորդների կողմից քաղաքական ղեկավարության, տեսլականի և մարդասիրության պակասի պատճառով։ Դա կարող է արձանագրվել որպես ՄԱԿ-ի ձախողումներից մեկը, սակայն դա ինքատիպ հավաքական պարտություն է»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011 թվականի մարտից: