Անիմաստ ցնծություն


15:57 , 26 մարտ, 2012

(c) ֆոտո

Հիշում եք միքանի տարի առաջ էն ամառվա ճռռ շոգին, մեր քաղաքի փողոցներով սկսեցին շորորալ կանաչ, չինական ավտոբուսներ։ Ավտոբուսը դրանց համար միքիչ փաղաքշական բառա դրանց բնութագրելու համար։ Ավելի շուտ դրանք գավնոբուսներ էին։ Ափսոս մարդկանց էին տեղափոխում։ Թե չե կասեի գավնովոզ։
Հիշում էք դրանց ամերիկական CUMMINS լիցենզիայով արտադրված չինական մատոռները ոնց էին մեջտեղից ճղվում ու տռնթս անում երթևեկության ժամանակ։ Բա, որ հանկարծ դրանցից մեկով ուզում էիր ասենք Երիտասարդականի մոտից Մասսիվ գնալ․․․ Էդ վաբշե ականջների ինքնակամ բռնաբարում էր։ Էն գազանանոցի դիքը բարձրանալուց նենց ձեն էր գալիս, ոնց որ միքսեռով ուղեղդ մեկը հարեր։
Էդ հերիք չէր, հլը միհատ էլ մեր պետության բյուջեյի մասին “չափից շատ մտածող” դեմքերը ֆայմեցին, որ կարելի ա դրանց վրա գազ դնել ու ավելի մեծ փողեր գռփել “էկոնոմյայի համար”։
Հիմա ու՞ր են էդ ավտոբուսները։ ХЗ․․․
միտեղ քցած կլինեն էլի։

Զատո դրանց տենդեռ-մենդեռների արդյունքում լվացած փողերով առած Յաշիկ Մեռսերն ու Ռենջերը սլանում են փողոցներով։ Փառք Աստծո բրիտանական (հնդկական) ռենջերը չինական ավտոբուսների համեմատ միքանի հարյուր անգամ որակով են․․․

Հիմա էլ կանաչները դոռդ ու բեշ արեցին, անցան ռոզվիներին։ Լրիվ նույն պատմություննա։
Ուղղակի եթե կանաչները մի 15-20 հատ էին, ապա ռոզմիները շուրջ 100 հատ։ Զգում ե՞ք ինչ տիպի պրոգրեսս ա։ Բայց դե կյանքի օրենքնա տենց։ Եթե տեմպի մեջ չլինես, սաղ չես մնա։ Էդ գիտեն թե անգլիացիք և թե հայերը։
Անգլիացիք ջոկում են, որ իրանց Ռենջերի գները չբարձրանան, իրանք էլ չեն կարանա իրանց Research & Design-ի համար փողեր քցեն մի կողմ ու շարունակեն նոր, ավելի կատարյալ ու գրավիչ Ռենջեր արտադրել։ Իսկ հայերն էլ ջոկում են, որ եթե ավելի մեծ թափով փողեր չգռփեն, չեն կարանա էդ Ռենջի կայֆը իրանք էլ զգան։ Պրիմիտիվ ա շատ։
Ու տենց Երևանը մարշուտկաթափ անելուց մի կրակոցով դաժե 2 չե է՜, ՇԱՏ նապաստակների են սպանում։

Ես դեմ չեմ էդ մարշուտկաթափությանը։ Չեմ էլ կարա դեմ լինեմ փողերի լվացմանը․ դա իմ ուժերից վեր ա։ Դեմ եմ չինական ավտոբուսների ներկրմանը։ Ուղղակի չափից շատ անորակ ու հետամնաց բաներ են չինացիք արտադրում։ Այ, որ գոնե էդ պաշտոնյաներից միքանիսը պարապ ժամանակ Solitare խաղալու փոխարեն ռուսական Авто Ревью թերթը կարդան, իրանք էլ կիմանաին էդ պարզ ճշմարտության մասին։

Դաժե եթե չկարդաին էլ։ Պատմությունը խելոք մարդկանց սովորացնում ա։ Բայց ոնց որ երևում ա, մերոնք դրանց շարքին չեն պատկանում ու նույն գետը արդեն 2-րդ անգամն են մտնում։
Լավ չի։ Հեչ լավ չի;