19:05 , 23 նոյեմբեր, 2016
Իրանի խորհրդարանը հավանություն է տվել թմրավաճառների նկատմամբ մահապատիժը երկարատև ազատազրկմամբ փոխարինելու օրինագծին, հաղորդում է TASS գործակալությունը։
Օրենսդիրներն առաջարկում են պատժի առավելագույն չափը փոխարինել մինչև 30 տարի ժամկետով բանտարկությամբ: Առավելագույն խիստ պատիժ կկիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր գործել են խմբի կազմում, և նրանց նկատմամբ, որոնց ձերբակալելիս առգրավվել Է հրազեն կամ սառը զենք:
Սույն օրինագիծը նախաձեռնել են այն բանից հետո, երբ Իրանում ծավալվել է թմրավաճառների նկատմամբ մահապատժի վերացման արշավը։