Հալեպի խաղաղ բնակչությունը հրթիռակոծման թիրախ է դարձել


17:06 , 23 նոյեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Հալեպի արևելյան թաղամասերում հաստատված զինյալ ահաբեկչական խմբավորումները նոյեմբերի 23-ի առավոտյան ժամերին հրթիռակոծել են քաղաքի մի շարք թաղամասեր: Այս մասին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» պարբերականից:

Հրթիռակոծվել են Ազիզիե, Արքուպ և Կարտը Բաղդադ շրջանները: Գրանցվել են նյութական վնասներ: