ԵԽ առաջատար խմբակցույթյունները կողմ են Թուրքիայի հետ բանակցությունների սառեցմանը


15:56 , 23 նոյեմբեր, 2016

rtr44czdAraratnews.am-ը գրում է.

Նոյեմբերի 22-ին Եվրախորհրդարանում (ԵԽ) քննարկման է դրվել Թուրքիայի ներքին քաղաքական զարգացումների և այս երկրի եվրաինտեգրման գոծընթացի դադարեցման հարցը:

Թուրքական Habertürk.com լրատվակայքի տեղեկացմամբ՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին իր ելույթում նախ անդրադարձել է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին:

Նա նշել է, որ բանակցությունների դադարեցումը կամ սառեցում երկու կողմերի համար էլ իր բացասական հետևանքները կունենա:

«Թուրքիան և Եվրամիությունը մի շարք կարևոր հարցերում կարող են համագործակցել: Կիպրոսի, Սիրիայի, էներգետիկայի ոլորտում մեր համագործակցությունը շատ կարևոր է»,- նշել է Մոգերինին: