15:42 , 23 նոյեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ արևային էներգիայի զարգացման նպատակով նախատեսում են մշակել ծրագիր, որը կնպաստի փոքր միկրոկայանների մասսայականացմանը:
«Հստակ ծրագիր է պետք, որ գա ժամանակ, երբ ինքնաթիռով Երևան ժամանենք՝ վերևից տեսնենք, որ բոլոր տանիքներին արևային պանելներ են տեղադրված»,- ասաց Հայկ Հարությունյանը:
Փոխնախարարի խոսքերով՝ այս ծրագիրն իրականացնելու համար պետք է համակողմանի միջոցառումներ բանկային սեկտորի հետ, իրավական դաշտում, նորմատիվ դաշտում, լայն իրազեկման գործողություններ, որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ օգուտներ կան այս ծրագրից, որ արդեն իմաստ չունի արևային պանելներ չդնելը: «Կարծում եմ՝ կարճ ժամանակում կկարողանանք արդյունքի հասնել, քանի որ ախտորոշել ենք բոլոր խնդիրները, գիտենք՝ կոնկրետ ինչ պետք է անենք, ու հիմա ամենօրյա աշխատանք է տարվում բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի այս ծրագիրը մշակվի և իրականացվի»,- ընդգծեց Հայկ Հարությունյանը:
Հաջորդ քայլը, ըստ նրա, համակարգային արևային կայանների կառուցումն է: Նա հայտնեց, որ երկու շաբաթ առաջ Էներգետիկայի նախարարությունն առաջարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) սակագին սահմանել մինչև մինչև 1 ՄգՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների համար: Այդ սակագինը հավասար պետք է լինի քամու էներգետիկայի համար սահմանված սակագնին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ