Եթե պատերազմի փորձ լինի, ապա համոզված եմ, որ արդյունքը Ադրբեջանի համար կլինի շատ ծանր․Շավարշ Քոչարյան


15:36 , 23 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Տարիների ընթացքում բանակցային գործընթացը դոփում է իր տեղում մի շատ պարզ պատճառով, քանի որ ադրբեջանական կողմն օգտագործում է ամբողջ բանակցային գործընթացն ընդամենը որպես քող, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, թե նոր պատերազմ է սկսելու:

«Իրականում Ադրբեջանը լրիվ այլ քաղաքականություն է վարում, տարածում է իր քարոզչությունը, որը կառուցված է ամբողջ հակամարտության էությունը աղավաղելու վրա՝ ներկայացնելով, որ այստեղ ինքնորոշման խնդիր չկա, այլ տարածքային վեճ է, որպեսզի պարարտ հող ստեղծի խնդիրը ռազմական ճանապարհով լուծման համար»,- ասաց նա՝ նշելով, որ Ալիևի պատկերացմամբ՝ այն ընթացքում, երբ  ինքը հարստացնում է իր ռազմական ներուժը, հայկական պետությունները թուլանում են, մարդիկ առաջին իսկ հարվածից պատրաստ են փախչելու:

ՀՀ փոխարտգործնախարարը նշեց, որ ապրիլը ցույց տվեց՝ Ադրբեջանի պատկերացումներն իրականությանը չեն համապատասխանում: «Ապրիլը ցույց տվեց, որ իրենց բլիցկրիգը, որը նախատեսել էին, չիրականացավ: Այլ բան, որ այստեղ մենք էլ ենք ունեցել թերություններ և կատարվում են քայլեր դրանք շտկելու ուղղությամբ: Բայց եթե նմանատիպ փորձ լինի, ապա ես համոզված եմ, որ արդյունքը կլինի շատ ավելի ծանր Ադրբեջանի համար»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ