15:20 , 23 նոյեմբեր, 2016
Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Տիագո Մոտան խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Արսենալի» հետ առաջիկա հանդիպման մասին:
«Առաջին հերթին ՊՍԺ-ն պետք է լավ ֆուտբոլ ցուցադրի: Նախորդ հանդիպման մասնավորապես առաջին խաղակեսում ապացուցեցինք, որ կարող ենք լավ հանդես գալ: Սակայն այսօր այլ հանդիպում է լինելու, տնից հեռու: Գիտենք մրցակցի թույլ կողմերը և պատրաստվում ենք օգտվել դրանցից: Գիտենք, թե ինչպես պետք է գործենք հաղթելու համար»,- Մոտայի խոսքը մեջբերում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը:
«Արսենալ» – ՊՍԺ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: