Facebook-ը փորձարկում է անվճար Wi-Fi որոնելու գործառույթ


15:04 , 23 նոյեմբեր, 2016

Facebook ընկերությունը սկսել է փորձարկել գործառույթ, որը նախատեսված է հասարակական վայրերում անվճար Wi-Fi որոնելու համար, հաղորդում է VentureBeat-ը։

«Wi-Fi-ի որոնում» գործառույթը ներդրվել է Facebook-ի հավելվածում։ Սերվիսի գործարկման ժամանակ բացվում է քարտեզ, որի վրա նշված են Wi-Fi-ի մոտակա կետերը։ Հավելվածը ցույց է տալիս նաև, թե որքան ժամանակ կպահանջվի Wi-Fi-ի կետին հասնելու համար։

Facebook-ի ներկայացուցչի խոսքով՝ սերվիսը ստեղծվել է այն բանի համար, որ մարդիկ միշտ կարողանան կապի մեջ լինել։