Twitter-ը սխալմամբ «արգելափակել» է սեփական գլխավոր տնօրենին


14:30 , 23 նոյեմբեր, 2016

twitter-inc-jack-dorsey-unlikely-to-be-named-permanent-ceoTwitter-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջեք Դորսիի աքաունթն որոշ ժամանակով արգելափակվել էր. գրում է The Wall Street Journal-ը:

Ըստ աղբյուրի՝ Դորսիի աքաունթը (@jack) ժամանակավորապես արգելափակվել էր անհայտ պատճառներով: Այն արգելանքից հանելուց հետո պարզվել է, որ նրա հետևողների թիվը նվազել է՝ հասնելով 200-ի: Ավելի ուշ այդ թիվը վերադարձել է նախկին ցուցանիշին՝ 3,8 միլիոնին:

Դորսին գրառում է կատարել իր թվիթերյան էջում, հայտնելով, որ արգելափակումը «ներքին խնդրի» հետևանք էր: