Ռուզաննա Խաչատրյանն աշխատանքից ազատման դիմում է գրել


13:54 , 23 նոյեմբեր, 2016

Ռուզաննա Խաչատրյանն աշխատանքից ազատման դիմում է գրելAysor.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն, առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է գրել:

«Ռուզաննա Խաչատրյանն արձակուրդում էր, արձակուրդից վերադառնալուց հետո աշխատանքից ազատման դիմում է գրել»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Թե որն է եղել Ռուզաննա Խաչատրյանի նման որոշման պատճառը, Հայթայանը խորհուրդ տվեց այդ հարցերն ուղղել Ռուզաննա Խաչատրյանին: