11:38 , 23 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է իշխանության ղեկին մնալ մինչև 2029 թվականը, որին կնպաստեն Սահմանադրության մեջ կատարվելիք հնարավոր փոփոխությունները: Այս մասին գրում է The Guardian-ը:
«Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը հիմնադրել է Էրդողանը, մտադիր է մի օրինագիծ ներկայացնել, որով հանրաքվե կանցկացվի երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Օրինագծի ընդունման դեպքում Էրդողանը կարող է պաշտոնավարել մինչև 2029 թվականը: