Հաստատվել է քննությունների ժամանակացույցը


11:22 , 23 նոյեմբեր, 2016

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել՚  «2016-2017 ուսումնական տարվա 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատելու» մասին: Հայտնում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համաձայն ժամանակացույցի՚ քննությունները կկազմակերպվեն.

«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 26
«Մաթեմատիկա» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 28
«Հայոց պատմություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 29
«Ռուս գրականություն» /բանավոր/ ռուսերենով ուսուցմամբ դասարանների
համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական
պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում
«Մայրենի լեզու և գրականություն» /բանավոր/ ազգային փոքրամասնությունների
դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի 
ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում
«Ֆիզկուլտուրա» /ամփոփիչ ստուգարք/-2016-2017 ուսումնական տարվա 1-ին
կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում: