ԼՂ հիմնահարցը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի խնդիրն է. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան


10:58 , 23 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը Բաքվում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության թեմային՝ ասելով, որ «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի խնդիրն է»։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:

Օզորալը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակելու են համագործակցել Արցախի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:

Դեսպանը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի իշխանություններին՝ ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիային ցուցաբերած աջակցության համար: