«Հրապարակ». Ողջ աշխարհը գնում է օպտիմալացման, գլոբալացման, ճանապարհով, իսկ մենք նախընտրում ենք պառակտվել, փոշիացնել մեր ուժերն ու ռեսուրսները


10:42 , 23 նոյեմբեր, 2016

«Վերջին տարում մեզանում տասնյակի չափ նոր կուսակցություններ են գրանցվել, մի այդքան էլ շարժումներ ու նախաձեռնություններ ծնվել: Երեկ azdarar.am հայտարարությունների կայքում ևս երկուսի մասին հաղորդում կար. մեկն Անահիտ Թարխանյանն է ձևավորում՝ «Խաղաղություն և զարգացում», մյուսը՝ «Արդարություն և բարգավաճում»:

 Ի դեպ, համանուն կուսակցություն կա Թուրքիայում: Բայց խնդիրը ոչ անունն է, ոչ հիմնադիր կազմը, ոչ էլ գրանցման ժամկետը, որը, չգիտես ինչու, ընտրվել է հենց նախընտրական տարին: Խնդիրն այն է, որ ողջ աշխարհը գնում է միավորումների, օպտիմալացման, գլոբալացման, ռացիոնալացման ճանապարհով, իսկ մենք նախընտրում ենք պառակտվել, բազմանալ, մանրանալ, փոշիացնել մեր ուժերն ու ռեսուրսները:

Միայն մարզերում գրասենյակներ բացելն ու համախոհներ գտնելը 2 միլիոնանոց երկրում, որտեղ մարդիկ իսպառ հիասթափվել են կուսակցություն գաղափարից, ինքնահրկիզման նման մի բան է: Կանխավ պարտության ու ձախողման դատապարտված մի գործընթաց:

 Արդյունքում կստացվի, որ մենք կունենանք խայտաբղետ նախընտրական շրջան, որին կմասնակցեն մի քանի տասնյակ կուսակցություններ, և 2017-ի ապրիլին քվեախցիկ մտնելիս ձեռքներիս կունենանք աշխարհում չլսված քանակի թերթիկներ, որոնցից ընտրություն կատարելը շատ բարդ է լինելու»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։