«Հայոց աշխարհ». Վաղուց արդեն Հայաստանում չկա քաղաքական գաղափարախոսություն


10:34 , 23 նոյեմբեր, 2016

«Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով. «Վաղուց արդեն Հայաստանում չկա քաղաքական գաղափարախոսություն, հետևաբար չենք, կարող խոսել պահպանողականներից, սոցիալիստներից, լիբերալներից:

Տեսեք, ՀՀԿ-ն համարվում է պահպանողական ուժ, բայց նրանում շատ են լիբերալները, ԲՀԿ-ն ավելի շատ սոցիալիստական բնույթ ունի իր պահվածքով, բայց կարծես թե այլ բան է գրված նրանց ծրագրում, ՕԵԿ-ը պետք է լիներ լիբերալ, բայց մի պահ եղավ արևմտամետ, հետո դարձավ ռուսամետ, հետո անունը փոխեց, ու հիմա չգիտենք, թե ինչ գաղափարախոսություն կրող ուժ է: ՀԱԿ-ն էլ թեպետ իրեն համարում է լիբերալ ուժ, բայց այնտեղ գրեթե լիբերալներ չկան»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։