«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը Հայաստանի պետական պարտքը ավելացնում է ևս 50 մլն դոլարով


10:26 , 23 նոյեմբեր, 2016

«Հայաստանի և Վերակառուցման, զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստորագրել «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագիրը: Փաստաթղթով ՀՀ-ին կտրամադրվի բյուջետային վարկ՝ 50 մլն դոլարի չափով:

Վարկի գումարի մարման ժամկետը 25 տարի է, իսկ մայր գումարի մարման ժամանակացույցը՝ 2031 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2041 թվականի նոյեմբերի 15-ը: Այսպիսով՝ ՀՀ կառավարությունը Հայաստանի պետական պարտքը, որը կազմում է 5 մլրդ 606 մլն 800 հազար դոլար, ավելացնում է ևս 50 մլն դոլարով:

Նկատենք, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման ավելի քան երկու ամիսների ընթացքում պետական պարտատոմսերի տեղաբաշխմամբ է ավելացրել պետական պարտքի չափը: Իսկ վարկեր ներգրավելու «Նորամուտը» կլինի այս ծրագիրը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։