«Առավոտ». Եթե դեղին գույնի տան, դեղին գույնով կքշեմ, սիպտակ՝ սիպտակ. Արա Աբրահամյան


10:08 , 23 նոյեմբեր, 2016

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ կարմիր համարանիշներով մեքենան սոցցանցերում քննարկման առարկա էր դարձել: Լուրեր էին շրջանառվոմ, որ նա մյուս փողատերերից հետ չմնալու համար գնել է այդ դիվանագիտական համարները:

Երեկ այս առնչությամբ «Առավոտի» հարցին Արա Աբրահամյանը պատասխանեց. «Դոք մոռացե՞լ եք, որ ես բարի կամքի դեսպան եմ: ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՈՅ-ի բարի կամքի դեսպան եմ, ինձ ունեմ դիպլոմատիկ պասպորտ: Ես բոլոր Ռուսաստանում էլ եմ ման գալիս, Ամերիկայում, Ֆրանսիա, ամեն մի, երկրում: Եթե դեղին գույնի տան, դեղին գույնով կքշեմ, սիպտակ՝ սիպտակ:

Բայց դա է իմը, ես դիպլոմատիկ պասպորտով եմ գալիս: Կարող էք մի հատ ձեր պոգրանիշնիկ սահմանապահներին էլ հարցնեք, ձեզ կասեն՝ պարոն Աբրահամյանը ոնց է գալիս: Արա Աբրահամյանը սկսեց կողքիններին հարցնել՝ «ո՞վ կա, իմ պասպորտը ո՞ւմ մոտ ա», որ ցուցադրի իր անձնագիրը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։