09:50 , 23 նոյեմբեր, 2016
«Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով նոյեմբերի 1-ին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ զարգացման ռազմավարական ծրագրեր ներկայացնելու հանձնարարականին, հաստատեց մեր այն տեղեկությունը, ըստ որի՝ մի շարք համայնքների ղեկավարներ այս օրերին վարկեր են ձևակերպում, որպեսզի մարեն մարզպետարանի պարտքերը:
Իսկ խնդիրը պարզեցինք՝ կապված է այն բանի հետ, որ բնակիչները չեն կարողացել համայնքին վճարել սերմացուի կամ դիզվառելիքի գումարները, և ստիպված գյուղապետերն են նրանց փոխարեն վարկ վերցնում. «Մասամբ կա այդ խնդիրը, այդ բնագավառը նույնպես այս ռազմավարական ծրագրի մեջ ընդգրկված է լինելու»,- հավելեց մարզպետը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։