09:20 , 23 նոյեմբեր, 2016
«Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ամիսներ առաջ հայտարարել էր «Եվրոպական ընտրություն» անունով կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին: Խզմալյանն ընդգծել էր, որ ակտիվ քննարկումներ է անցկացնում այն գործիչների հետ, որոնք երկրի ապագան տեսնում են Եվրոպայի հետ, գործակցության մեջ:
Երեկ, սակայն, Խզմալյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ կուսակցությունների մասին նոր օրենքն իրեն գցել է անորոշության մեջ, և հնարավոր է կուսակցության փոխարեն, առայժմ հանդես գան հասարակական կազմակերպության կամ շարժման տեսքով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։