Չեմ կարող ասել, թե ով էր ավելի բարբարոս՝ Հիտլերը թե Իսրայելը. Էրդողան


06:51 , 23 նոյեմբեր, 2016

Image resultԲրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել Իսրայելի վերաբերյալ աղմկահարույց հայտարարությամբ, ինչը տեղի է ունեցել այն բանից մեկ շաբաթ անց, ինչ Իսրայելն ու Թուրքիան վերականգնեցին դիվանագիտական կապերը՝ փոխադարձաբար նշանակելով նոր դեսպաններ։

Էրդողանը 2014 թվականին Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները հավասարեցրել է նացիստական գազանությունների հետ. «Ես համաձայն չեմ նրա հետ, ինչ արել է Հիտլերը, և համաձայն չեմ նրա հետ, ինչ Գազայի հատվածում արել է Իսրայելը»։

Էրդողանը նացիստների կողմից ավելի քան 6 միլիոն հրեաների զանգվածային սպանությունները հավասարեցրել է Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած հակաահաբեկչական գործողության ժամանակ զոհված պաղեստինցիների թվի հետ. «Անիմաստ է համեմատելն ու հարցնելը, թե որն էր ավելի բարբարոսական։
Իսրայելը հազարավոր մարդկանց է սպանել Գազայի հատվածում ու Պաղեստինում»։ Էրդողանը կրկնել է 2009 թվականին Դավոսում Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին ուղղած խոսքերը. «Դուք շատ լավ գիտեք, թե ինչպես սպանեք»։

Էրդողանը նաև հայտարարել է, որ չի հավատում, որ ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն է՝ այն որակելով որպես ազգային զարթոնքից ծնված քաղաքական շարժում։