«Ռեալը» հաղթեց տասը հոգով մնացած «Սպորտինգին» (տեսանյութ)


03:50 , 23 նոյեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Սպորտինգին» և հաղթեց 2:1 հաշվով:

 29-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումից հետո Ռաֆաել Վարանը բացեց հաշիվը:

Դաշտի տերերը 64-րդ րոպեից մնացին տասը հոգով. ոչ սպորտային պահվածքի համար հեռացվեց Ժոաու Պերեյրան

80-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածը դիպուկ կիրացրեց Ադրիեն Սիլվան, իսկ հյուերի հաղթական գոլը 87-րդ րոպեին հեղինակեց Քարիմ Բենզեման:

Այս խաղից հետո Զիդանի թիմը 9 միավորով F խմբի երկրորդ հորիզոնականում է: