ԼՂ հակամարտությունը մոտ ապագայում լուծելի չէ. ռուս քաղաքագետ


03:11 , 23 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մոտ ապագայում լուծելի չէ: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մոսկվայի «Կարնեգի» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ, քաղաքական վերլուծաբան, անվտանգության հարցերով փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն:

Խոսելով Համբուրգում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպման մասին՝ քաղաքագետն ասաց. «ԼՂ հակամարտությունը լուծելի չէ: Իհարկե լավ է, որ նախագահները կամ արտաքին գործերի նախարարները հանդիպում են, որովհետև դա օգնում է դուրս գալ այս հակամարտության ճգնաժամային շրջանակներից»:

Ըստ Մալաշենկոյի՝ այն, որ հակամարտությունը լուծվել չի կարող, պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոյի՝ կարգավիճակի հետ:

«Ղարաբաղի կարգավիճակն ինչպիսի՞ն է լինելու՝ անկախ պետությո՞ւն է հռչակվելու, Հայաստանի կազմո՞ւմ է լինելու, թե՞ Ադրբեջանի: Այս տարբերակներից ո՞րն է ողջամիտ, ո՞րն է իրականանալի է, ո՞ր տարբերակն է ընդունելի լինելու երկու կողմերի համար՝ ոչ մեկը: Ուրեմն այս հարցն այսպես էլ մնալու է, շարունակվելու են անսահման զրույցներն այն մասին, թե ինչպես պետք է այն լուծել, բայց լուծումն այդպես էլ չի գտնվելու»,- նշեց Ալեքսեյ Մալաշենկոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ