02:43 , 23 նոյեմբեր, 2016
Operativ.am-ը գրում է.
Երկուշաբթի երեկոյան նորագույն ամերիկյան «USS Zumwalt» ականակիր նավը վնասվել է Պանամայի ջրանցքն անցնելիս: Նախնական տվյալների համաձայն` անսարքությունը պայմանավորված է նավի ուժային համակարգի ջերմափոխանակիչների հետ, որոնք նավի տարբեր համակարգերը, այդ թվում` սենսորները և սպառազինումն ապահովում են էներգիայով:
Այս մասին գրում РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Defense News-ին և ԱՄՆ Ռազմածովային ուժերի տարածած հայտարարությունը:
Նշվում է, որ ուղևորվում էր Սան Դիեգոյի նավահանգիստ: Ներկա պահին մասնագետները որոշում են վերանորոգման աշխատանքների գրաֆիկը: