Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Նախագահին


00:40 , 23 նոյեմբեր, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին՝ Հունաստանի Հանրապետության նախկին Նախագահ Կոնստանտին Ստեֆանոպուլոսի մահվան կապակցությամբ:


Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Անդառնալի կորստյան կապակցությամբ ՀՀ Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Կոնստանտին Ստեֆանոպուլոսի ընտանիքին և հարազատներին, բարեկամ հույն ժողովրդին: