00:45 , 23 նոյեմբեր, 2016Վերջերս միանգամայն շոկային դեպք է տեղի ունեցել Եկատերինբուրգում:
![]()
Ջրի խողովակի կաթոցը վերացնելու համար կոմունալ ծառայությունների աշխատակիցները ստիպված էին կոտրել փակ բնակարանի դուռը:
Երբ ոստիկաններն ու կոմունալ ծառայության աշխատակիցները մտել էին բնակարան, նրանց առաջ սարսափելի տեսարան էր բացվել՝ ննջարանի մահճակալին պառկած էր մահացած տանտիրուհին, որի մարմինն արդեն մումիա էր դարձել:
Մահացածը 1945թ. ծնված Լյուդմիլա Նիկոլաևնա Կորոտաևան էր:

Կինը փակ կենսակերպ էր վարում, քիչ էր շփվում մարդկանց հետ, այդ պատճառով էլ նրա անհետացումը հարևանները չէին նկատել…

Դատելով վճարումներից՝ կինը մահացել է 2012թ.:

Ինչ-որ պատճառով նրա մարմինը չի քայքայվել, և հարևաններից ոչ ոք նեխած հոտ չի զգացել:

Ներկայումս մարմինը հետազոտվում է:

Շատերը ենթադրում են, թե փտմանը խոչընդոտում են խորապես հոգևոր համոզմունքները ու մահացածի մաքուր խիղճը: