Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստին


00:20 , 23 նոյեմբեր, 2016

1398702616-9529-evroparlament-evrosoyuz-reutersAraratnews.am-ը գրում է.

Եվրոպական միությունը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստ Իլքար Մամմեդովին եւ, որպես Եվրոպայի խորհրդի անդամ, կատարել սեփական  պարտավորությունները` հետեւելով ժողովրդավարության նորմերին:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Իլքար Մամմեդովը 2013 թվականի հունվարին ձերբակալվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտվել 7 տարի ազատազրկման: Չընդունելով իր հանդեպ ներկայացված մեղադրանքը՝ Մամեդովը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը 2014 թվականին ճանաչել էր Մամմեդովի ազատության իրավունքի խախտումը եւ անմեղության կանխավարկածը:

Եվրոպայի խորհրդը բազմիցս կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիրին, սակայն Ադրբեջանի իշխանությունները մնում են անդրդվելի: