00:03 , 23 նոյեմբեր, 2016
Gazeta Prawna-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը հայտարարել է երկրի տարածք ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակի զինվորների ժամանման մեկնարկի մասին.
«Նրանց տեղակայումն արդեն իսկ սկսվել է։ Մենք հունվարին հավանաբար կավարտենք նրանց տեղավորելու գործընթացը։ Ընդհանուր առմամբ կտեղակայվի 1200 զինվորական, որոնցից 1000-ը կազմելու են ամերիկացի զինվորականները»։
Նա նաև իրազեկել է, որ ստորաբաժանումը գտնվելու է Օժիշ քաղաքում (Ռուսաստանի Կալինինգրադի մրազի մոտ). «Մենք Ռուսաստանին ազդանշան հղեցինք, որ շատ դժգոհ ենք»։