Սթինգը նշել է, որ առողջական խնդիրներ ունի


00:30 , 23 նոյեմբեր, 2016

Սթինգը նշել է, որ առողջական խնդիրներ ունիBarometer.am-ը գրում է.

Ըստ Newsyou.info-ի՝ Սթինգը խոստովանել է, որ իր լսողությունը որոշակիորեն տուժել է և բժիշկները խորհուրդ են տվել կրել լսողական սարք։ Երգիչը փորձել է անել դա, սակայն արդյունքում հրաժարվել է այդ գաղափարից.
"Ես փորձեցի կրել լսողական սարք, սակայն լսեցի ավելի, քան ցանկանում էի"։

Երաժիշտը պատմել է նաև իր նոր ալբոմի մասին, որը նա անվանել է այն երթուղու պատվին, որով ամեն օր երթևեկում է Նյու Յորքում։