Միանշանակ պետք է բարձրացվի տարածքների վերադարձի խնդիրը․ Արա Պապյանը Հայոց ցեղասպանության հատուցման մասին


21:59 , 22 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության հատուցման խնդրի բարձրաձայնման ուշացումը պայմանավորված էր քաղաքական պատճառներով:

«Մինչև 1991 թվականը հնարավոր չէր, չկար անկախ Հայաստան, իսկ դա պետականության խնդիր է, 1991 թվականից հետո մեր պետությունն առավելաբար զբաղված էր այլ լուրջ խնդիրներով, նաև քաղաքական դիրքորոշումն այլ էր, ցավոք սրտի, առ այսօր Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման կամ Հայաստանի քաղաքացիների, որոնց նախնիները Ցեղասպանության են ենթարկվել և ունեզրկվել են, մարդկանց իրավունքների պաշտպանման հարցը, չի հանդիսանում Հանրապետության խնդիրներից մեկը»,- Tert.am-ի հետ զրույցում նա ասաց:

Նա հիշեցրեց, որ բազմաթիվ փորձեր արվեցին, որպեսզի առանց նախապայմանների, Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ: «Բայց այդ նախապայմաններ հաստատողը Թուրքիան է»,- ասաց նա՝ նշելով, թե քանի որ նախորդ քաղաքականության անարդյունավետ լինելն ապացուցվեց, ժամանակն է՝ ստիպել Թուրքիային ավելի լավացնելու հարաբերությունները մեզ հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ