Ես ոչնչից չեմ փախչել, ծնողներիս շնորհիվ արժանավայել կյանք եմ ունեցել հայրենիքում. Մեգգի Գրիգորյան


21:45 , 22 նոյեմբեր, 2016

Ես ոչնչից չեմ փախչել, ծնողներիս շնորհիվ արժանավայել կյանք եմ ունեցել հայրենիքում. Մեգգի ԳրիգորյանLife.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է ամերիկաբնակ հաղորդավարուհի եւ դերասանուհի Մեգգի Գրիգորյանը:

Մեգգի, մեր զրույցն ուզում եմ սկսել Ձեր զբաղվածությունից. բավականին աշխատասերեք ու կարծես թե անընդհատ ակտիվորեն աշխատում եք:

- Նախ շնորհակալ եմ հաճոյախոսության համար: Իմ անվան կողքին, չգիտեմ ինչու, շատ է հնչում «աշխատասեր» բնորոշումը: Անկեղծ ասած` դա ինձ միայն հաճույք է պատճառում եւ ավելի մեծ պատասխանատվության առաջ կանգնեցնում: Աշխատանքն իմ կյանքի ամենակարեւոր գործընթացն է: Օրս չեմ պատկերացնում առանց աշխատանքի, նույնիսկ հանգստյան օրերին ինձ զբաղմունք եմ գտնում կրկին աշխատանքային ոլորտում: Ու սա ոչ թե այն պատճառով, որ գումարի կարիք ունեմ, այլ պարզապես ուզում եմ աշխատել: Զբաղվածությանս աստիճանն այնքան է, որ երբեմն չեմ հասցնում նկատել օրվա սկիզբն ու ավարտը:

Այժմ առավոտյան ծրագիր եք վարում և  մարդկանց  առավոտները բարձր տրանադրություն հաղորդելու որոշակի «պարտավորություն» ունեք. դժվա՞ր չէ արդյոք:

- Անչափ ուրախ եմ, որ համարվում եմ Միացյալ Նահանգների գործող ամենավարկանիշային եւ պահանջված PanArmenian հեռուստաընկերության ընտանիքի անդամներից մեկը, եւ իմ ուսերին կրում եմ ամեն աշխատանքային շաբաթ մեր ամերիկաբնակ հայրենակիցներին բարի լույս մաղթելու պարտականությունը: Իմ գործընկերների հետ միասին ուղիղ եթերում վարում եմ «Բարի լույս հայեր» հաղորդումը, որը եթերում է երկուշաբթիից ուրբաթ` 09:30-11:10-ին: Էությամբ ես գիշերային մարդ եմ, «կյանքս կտամ» առավոտյան քնելու համար: Երբ ստացա «Բարի լույս հայեր»-ը վարելու առաջարկը, առաջին դժգոհությունը, որ առաջացավ մտքումս, հենց շուտ արթնանալու հետ էր կապված, սակայն հավաքելով ուժերս եւ առաջ բերելով հաղորդավարուհու դերում հեռուստատեսություն վերադառնալու ցանկությունս, հեշտությամբ կարողացա հաղթահարել քնիս հետ կապված խնդիրները: Այժմ ամեն աշխատանքային առավոտ արթնանալով 06:00-ին` մեծագույն հաճույքով եւ եռանդով պատրաստվում եմ իմ եթերներին եւ փորձում եմ իմ դրական լիցքերն ու երանգները փոխանցել հեռուստադիտողին` նրանց օրն առավել գունեղ դարձնելու նպատակով: Հուսամ` դա ստացվում է ինձ մոտ: Հեռուստատեսությունում ամենաշատը կարեւորում եմ անկեղծությունն ու պարզությունը: Հատկապես ամերիկաբնակ հայրենակիցներին շատ դժվար է ստել. նրանք զգայուն են եւ բծախնդիր, իսկ երբ անկեղծ ես եթերից, ուրեմն նրանց սիրելին ես:

Մեգգի, հեռուստադիտողը Ձեզ ճանաչեց «Կտակով թագուհին» հեռուստասերիալով: Հետաքրքիր է` կրկին նկարահանվելու ծրագրեր չկա՞ն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ