19:12 , 22 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած հերթական նիստում, ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, ընդունել է մի շարք որոշումներ, որոնցով սահմանվել են ընտրական իրավահարաբերությունները կանոնակարգող փաստաթղթերի օրինակելի ձևեր և կարգեր:
ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նիստում, ի թիվս ընտրական այլ փաստաթղթերի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է քվեարկության ծրարի, քվեաթերթիկի վրա փակցվող ինքնասոսնձվող դրոշմանիշի, ընտրական օրենսգրքով նախատեսված դեպքերում լրացվող համարակալված կտրոնի և ՀՀ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեաթերթիկների ձևերը:
ԿԸՀ որոշմամբ` քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար սահմանվել են լրացուցիչ հնարավորություններ` քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ