18:04 , 22 նոյեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
Մինչ այժմ զոհված զինծառայողներին պաշտպանության նախարարության կողմից հատկացվող ամենամսյա գումարի չափը ավելանալու է: Այդ մասին այսօր «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանալեով օգտատերերի հարցին:
Դա, ըստ ՊՆ ներկայացուցչի, կատարվելու է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրինագծի ընդունումից անկախ:
Հովհաննիսյանի խոսքով, այժմ վերանայվում են այդ գումարների չափերը, և ամեն ամիս զինծառայողների ընտանիքին հատկացվող 30 հազար դրամը կավելանա:
«Անկախ Ազգային ժողովում հիմնադրամ ստեղծելու մասին օրինագծից, այդ վճարները վերանայվում են, ավելին՝ այս հիմնադրամից ևս ավելանալու են այդ գումարներին, և դա արվում է, որպեսզի ինչ-որ մի կետից սկսած մենք ունենանք գրեթե կամ լիովին համահավասարեցված իրավիճակ», -հայտարարեց Հովհաննիսյանը:
Նկատենք, որ ավելի վաղ օրինագծի հեղինակները հայտարարել էին, որ օրինագիծը տարածվելու է 2017 թվականի հունվարի 28-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ