Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների համաճարակ չկա. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մանկաբուժական բաժանմունքի ղեկավար


17:49 , 22 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների համաճարակ չկա։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում վստահեցրեց  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկաբուժական բաժանմունքի ղեկավար Զոհրապ Խանիկյանը՝ հավելելով, որ այս պահին անգամ պետք չէ խոսել դրա վտանգի մասին։

«Հիվանդանոցներում կա հիվանդների քանակի ավելացում, քանի որ այստեղ գալիս են բարդացված վիճակում, երբ, օրինակ, 40 աստիճանից ջերմությունը չի իջնում, բարդացված թոքաբորբ է. մինչև այդ փորձում են տնային պայմաններում բուժվել՝ առանց բժշկի խորհրդատվության, և սրացումներ են լինում»,- մանրամասնեց բժիշկը։

Նա ընդգծեց, որ բաժանմունքում 30 մահճակալ կա, ստացիոնար բուժում ստացողների թիվը 60-ն է, սուր շնչառական հիվանդություններով 8 քաղաքացի վերակենդանացման բաժանմունքում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ