Ուզբեկստանի նախկին նախագահի դուստրը ողջ է. РИА Новости


17:36 , 22 նոյեմբեր, 2016

 Ուզբեկստանի նախկին նախագահի դուստրը ողջ է. РИА НовостиYerkir.am-ը գրում է.

Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի դուստրը` Գուլնարա Քարիմովան, ողջ է: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին հղումով:

Ավելի վաղ Центр-1 պարբերականը տեղեկություն էր տարածել, թե Քարիմովային թունավորել են նոյեմբերի 5-ին և անգամ` արդեն հուղարկավորել: