16:52 , 22 նոյեմբեր, 2016
Artsakhpress.am-ը գրում է.
Մոսկվան իրավունք ունի իր տարածքում անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել՝ ի պատասխան այնպիսի ագրեսիվ բլոկի ընդլայնման, ինչպիսին ՆԱՏՕ-ն է:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանն անում է անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի ՆԱՏՕ-ի կողմից իր սահմաններին ընդլայնման ֆոնին ապահովի իր անվտանգությունը: ՆԱՏՕ-ն իսկապես ագրեսիվ բլոկ է: Այս դեպքում, իհարկե, Ռուսաստանն ինքնիշխան բոլոր իրավունքներն ունի՝ Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար»,- ասել է Պեսկովը:
Նա մեկնաբանել է արեւմտյան լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ Կալինինգրադում նոր հրթիռային համակարգերի տեղակայումն Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ընդլայնման պատասխան են: Միաժամանակ, Պեսկովը չի պատասխանել հարցին, արդյո՞ք այդ համակարգերն արդեն Կալինինգրադում են եւ արդյոք այնտեղ մշտական հիմունքով են տեղակայվում: