15:18 , 22 նոյեմբեր, 2016
Yerkir.am-ը գրում է.
Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտնել է որակազրկված այն մարզիկների անունները, որոնց արգելված նյութեր օգտագործելու պատճառով ժամանակավորապես արգելվել էր մասնակցել միջազգային մրցումների:
Լոնդոնի օլիմպիական խաղերում արգելված խթանիչներ օգտագործելու համար որակազրկված մարզիկների թվում է նաև Հռիփսիմե Խուրշուդյանը: Մարզուհու անալիզների մեջ հայտնաբերվել են տուրինաբոլ և ստանոզոլոլ նյութերը: Այսպիսով` Լոնդոնի օլիմպիական խաղերում Խուրշուդյանի նվաճած բրոնզե մեդալը ՀԱՕԿ-ը պետք է հետ վերադարձնի:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կարող է արգելել մեր մարզիկին այսուհետ մասնակցել միջազգային մրցումների: