ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին Կալինինգրադում «Իսկանդեր» չտեղակայել


14:45 , 22 նոյեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը կոչ է անում Ռուսաստանին «Իսկանդեր» և «Ս-400» հրթիռային համալիրները չտեղակայել Կալինինգրադում, քանի որ դա ապակայունացնում է Եվրոպական անվտանգությունը:
Այս մասին հաղորդում է «BBC»-ի ռուսական գործակալությունը: 

«Ռուսաստանը վերջին տասնամյակի ընթացքում Կալինինգրադում «Իսկանդեր» հրթիռային համալիրներ տեղակայելու մասին սպառնալիքներ է հնչեցրել՝ ի արձագանք Եվրոպայում տեղի ունեցած բազմաթիվ իրադարձությունների, որոնցից և ոչ մեկը նման ծավալի ռազմական պատասխան չէր պահանջում»,-հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիբրին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ