Վրաստանի նախագահը բացատրել է Անվտանգության խորհրդի՝ աշնանային զորակոչը վերականգնելու որոշումը


13:20 , 22 նոյեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Եթե մենք չվերականգնեինք աշնանային զորակոչը, գարնանը բավարար քանակությամբ անձնակազմ չէինք ունենա։ Մենք դա չէինք կարող թույլ տալ, վրացական հեռուստատեսությամբ հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պարտադիր զինվորական զորակոչի հարցի քննարկման ժամանակ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Ինչպես նշել է Մարգվելաշվիլին, աշնանային զորակոչի վերսկսմանն աջակցել է ինչպես ինքը, այնպես էլ Անվտանգության խորհրդի մյուս անդամները։

«Այսօրվա գնահատականների համաձայն, որոնք ներկայացրել է նախարարը, եթե մենք չհետևենք այդ կուրսին, մեր զինված ուժերում կառաջանար անձնակազմի թվաքանակի պակաս, ինչը չենք կարող թույլ տալ, այդ պատճառով էլ նախարարի որոշումը՝ անցկացնել զորակոչ, աջակցություն է ստացել ինչպես իմ կողմից, այնպես էլ Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասի»,- ընդգծել է Մարգվելաշվիլին։