Երեկվա ընթացքում դպրոցից ու մանկապարտեզից տուն է ուղարկվել 1800 երեխա


13:12 , 22 նոյեմբեր, 2016

Երեկվա ընթացքում դպրոցից ու մանկապարտեզից տուն է ուղարկվել 1800 երեխաLife.panorama.am-ը գրում է.

Միայն նոյեմբերի 21-ին հանրապետությունում իրականացված «կանխարգելիչ ֆիլտր»-ի արդյունքում հայտնաբերված հիվանդ վիճակում հաճախած մոտ 1800 երեխա տուն է ուղարկվել, նրանց տվյալները փոխանցվել է պոլիկլինիկական կազմակերպություններին՝ բժշկական հսկողություն սահմանելու համար: Հայտնում են Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող օրական մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ այս օրերին սուր շնչառական վարակների ակտիվացում դիտվում է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչն էլ պատճառ է մանկական հիվանդանոցների ծանրաբեռնված աշխատանքի: 

ԱՆ-ից հայտնում են, որ  հիվանդանոցներում հետգրիպային բարդություններով պայմանավորված ծանր թոքաբորբերով՝ թոքերի արհեստական սարքավորումների ներքո հիվանդներ չկան: Աշխատանքներ են իրականացվում առանձին հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով հիվանդների հոսքն ուղղորդելու ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ