Արեգակի վրա հայտնաբերվել են հսկայական հետքեր


10:20 , 27 փետրվար, 2013

 

Արեգակի վրա հայտնաբերվել են երկու հսկայական հետքեր, որոնք ֆիքսվել են SDO աստղադիտարանի կողմից: Ուսումնասիրությունները տեղի են ունեցել փետրվարի 19-ից 20-ը: Հետքերն ընդամենը 48 ժամվա ընթացքում հասել են մեծ չափսերի, որոնցից մեկը իր չափսերով 6 անգամ գերազանցում է երկրի տրամագիծը: Արեգակնային այս հետքերն իրենցից ներկայացնում են սև տարածքներ արեգակի վրա: Այս հետքերն առաջանում են արևի առանձին հատվածներում մագնիսական դաշտի խաթարումների պատճառով: