12:48 , 22 նոյեմբեր, 2016
Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նոյեմբերի 21-ին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Հալեպում տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«Կողմերը քննարկել են Սիրիայում, մասնավորապես Հալեպում տիրող ներկայիս իրավիճակը»,-հաղորդել են Թուրքիայի ԱԳՆ-ից։
Նշվում է, որ Թուրքիան առանձնակի ուշադրություն է դարձնում Հալեպում ստեղծված իրավիճակի վրա և կարծում է, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դադարեցնել արյունահեղությունը։