Տղամարդը սպառնում է պայթեցնել շենքը. արտակարգ դեպք՝ Երևանում


12:32 , 22 նոյեմբեր, 2016

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40–ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Նորք Նորք վարչական շրջանի Բանավան թաղամասի 14-րդ շենքի տակ ռումբ է դրված և այն պայթելու է։

Այս պահին փրկարարները ոստիկանների հետ տարհանում են 2 բարձրահարկ՝ 9 հարկանի շենքերի բնակիչներին, որպեսզի ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ մասնագիտացված շների բաժնի աշխատակիցները շներով կատարեն որոնողական աշխատանքներ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են ահազանգողին, ով բերման է ենթարկվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը 39-ամյա Էմիլ Պետրոսյանն է, ով բնակվում է Աբովյան քաղաքում և պատճառաբանել է, որ կինը հրաժարվում է թույլատրել երեխային տեսակցել, ինչի համար էլ ինքը շենք է պայթեցնելու։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապօգնության խումբը: Տեղում են ԱԻՆ ՓԾ հոգեբանական ծառայության աշխատակիցները, ովքեր տեղում հոգեբանական օգնություն են ցուցաբերում քաղաքացիներին։ Մանրամասները՝ քիչ ուշ։