Չեմպիոնական մրցամարտում Կարյակինն առավելություն ստացավ


15:38 , 22 նոյեմբեր, 2016

14993449_1150626921719775_8901287924532758964_nՄՆ-ի Նյու Յորք քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտում առաջին հաղթանակը 8-րդ տուրում տարել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը` սևերով հաղթելով աշխարհի գործող չեմպիոնին` նորվեգացի Մագնուս Կարլսենին:

25-ամյա գրոսմայստերը հանձնվել է 52-րդ քայլում:

Այսպիսով 7 անընդմեջ ոչ-ոքիից հետո Կարյակինը մեկ միավորով առաջ է պոկվել մրցակցից` 4.5:3.5:

Հիշեցնենք, որ 12 պարտիաներից հետո, եթե գրանցվի հավասար արդյունք, ապա նոյեմբերի 30-ին կանցկացվի թայ-բրեյք: