11:56 , 22 նոյեմբեր, 2016
Այցի շրջանակներում նախատեսվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հանդիպումը ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Աժ փոխնախագահը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստերին, կհանդիպի Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Կարեն Բոթոյանը: