11:32 , 22 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
«Պոբեդա» ավիաընկերությունը դեկտեմբերի 15-ից կսկսի երկկողմ չվերթների իրականացումը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» օդանավակայան և հակառակ ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է «Պոբեդա» ընկերության պաշտոնական կայքը, դեկտեմբերի 15-ին «Վնուկովոյից» Գյումրու «Շիրակ» օդանավակայան չվերթի տոմսն արժի 998 ռուբլի (մոտ 7000 դրամ), գործում են նաև «Պրեմիում» և «Պլյուս» փաթեթներ, որոնք համապատասխանաբար արժեն 5998 (մոտ 44 700 դրամ) և 2097 ռուբլի (մոտ 15 600 դրամ):
Դեկտեմբերի 18-ին իրականացվելիք Գյումրի-Մոսկվա չվերթի տոմսը ևս արժի 998 ռուբլի, «Պրեմիում» և «Պլյուս» փաթեթների համար ևս սակագինը նույն է:
Գյումրի-Մոսկվա չվերթների վերաբերյալ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ պատրաստվում են առաջին թռիչքին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 15-ին.«Այլ մանրամասների, տոմսերի վաճառքի քանակի վերաբերյալ մենք տեղեկություններ չունենք: Գործարքներն իրականացնում է ընկերությունը»:
