Հրդեհ ավտոմեքենայում


10:52 , 22 նոյեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Նոյեմբերի 22-ին, ժամը 04.32-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Կանաչուտ գյուղի գյուղապետարանի մոտակայքում գտնվող երկհարկանի շինությանը կից ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակ փողոցի տներից մեկի բակում կայանված «Ford Transit» մակնիշի 34 ZM 881 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.55-ին, մարվել՝ 05.32-ին:

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ և սրահը՝ մասամբ: