«Ժամանակ». Հրանտ Բագրատյանը և Խաչատուր Քոքոբելյանը մտածում են միավորվելու մասին, մնում է «դաբրոն»


10:20 , 22 նոյեմբեր, 2016

«Նոր ԱԺ ընտրություններից առաջ Աժ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, Աժ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը մտածում են միավորվելու մասին:

«Ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Խաչատուր Քոքոբելյանը և Հրանտ Բագրատյանը օրերս Արցախում հանդիպել են Նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ՝ առաջարկելով Հայաստանի ապագա խորհրդարանում ներկայացնել Արցախի իշխանություններին:

Նրանց աջակցության դիմաց նրանք նույնիսկ առաջարկել են, որ իրենց ցուցակը գլխավորի ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը: համաձայնությունը կարծես կայացել է, և մնում է ստանալ Սերժ Սարգսյանի «դաբրոն»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։