09:00 , 22 նոյեմբեր, 2016
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է բարեփոխումների մասին, որոնք ծրագրում է անել լիազորությունները ստանձնելուց հետո 100 օրվա ընթացքում։
Թրամփի խոսքով՝ բարեփոխումների իրականացումը, որոնց հիմքում ընկած է «Ամերիկան առաջին տեղում» սկզբունքը, կօգնի երկիրը կրկին դարձնել մեծ և վերածնել միջին դասը։
Քաղաքական գործիչը հաստատել է, որ մտադիր է հասնել Անդրխաղաղօվիանոսյան գործընկերության մասին համաձայնագրից երկրի դուրս գալուն։ Դրա փոխարեն՝ նա ծրագրում է բանակցություններ անցկացնել ազնիվ երկկողմ առևտրային գործարքների մասին, որոնք կվերադարձնեն աշխատատեղերն ու արտադրությունն Ամերիկա։
Նորընտիր նախագահը մտադիր է չեղարկել ածխաջրածինների արդյունահանման սահմանափակումը, այդ թվում շելֆային հանքերում։
Թրամփը ծրագրում է հանձնարարել ՊՆ-ին մշակել կիբերհարձակումերից և այլ սպառալիքներից կենսական կարևորություն ունեցող ենթակառուցվածքի պաշտպանություն։
Բացի այդ, նա հայտնել է, որ կպահանջի երկրում ներգաղթյալների կողմից բոլոր վիզային խախտումների հետաքննություն։
Քաղաքական գործիչը տեղեկացրել է, որ պաշտոնատար անձանց համար կսահմանի ԱՄՆ-ում լոբբիզմի արգելքի 5-ամյա ժամկետ և ցմահ ժամկետ օտարերկրյա պետությունների անունից լոբբիզմի վրա։